«Ալաշկերտի» հարձակվող Ջոնել Դեսիրեն ռեկորդ գրանցեց IDBank Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում։
Դեսիրեն, դուբլի հեղինակ դառնալով Երևանի ԲԿՄԱ-ի դեմ խաղում, խփեց իր հոբելյանական՝ 50-րդ գոլը հայկական ակումբների պաշտոնական խաղերում։
Նա երրորդ արտասահմանցի ֆուտբոլիստն է, ով նման ցուցանիշ է գրանցում։