«Թոթենհեմը» և «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված են «Քրիսթալ Փելասի» 25-ամյա կիսապաշտպան Էբերեչի Էզեի ծառայություններով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն ցանկանում է պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ՝ թիմի խորությունը մեծացնելու և հարձակումն ավելի բազմազան դարձնելու համար։ Իր հերթին, «Մանչեսթեր Սիթին» երկար ժամանակ հետևում է ֆուտբոլիստին և կփորձի ձեռք բերել նրան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն ավելի շատ հակված է տեղափոխվել «քաղաքայինների» ճամբար։
Ընթացիկ մրցաշրջանում Էզեն «Քրիսթալ Փելասի» կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում, որտեղ խփել է 5 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 48 միլիոն եվրո: