«Բավարիան» ձմռանը երկու անգամ փորձել է պաշտոնականացնել «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյի տրանսֆերը, հայտնում է Mundo Deportivo-ն։
Մյունխենյան թիմը պատրաստվում էր գնել 24-ամյա ուրուգվայցու պայմանագիրը 70 միլիոն եվրո գումարած 20 միլիոն բոնուսների դիմաց, սակայն կատալոնացիները հրաժարվել են։ Դրան հաջորդեց 80 միլիոն եվրոյի առաջարկը՝ գումարած 10 միլիոն բոնուսներ։ Սակայն «Բարսելոնան» նույնպես մերժեց նրան։ Բանակցություններին մասնակցել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
Արաուխոյի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «Բարսայի» կազմում անցկացրել է 28 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։