«Բավարիան» որոշում է կայացրել Էրիկ Դայերի ապագայի վերաբերյալ

«Բավարիայի» ղեկավարությունը որոշել է «Թոթենհեմից» վարձավճարով հանդես եկող կիսապաշտպան Էրիկ Դայերին ամբողջական պայմանագիր առաջարկել, հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 2024 թվականի ամռանը անգլիացին ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի մյունխենյան ակումբ։

«Բավարիան» 30-ամյա Դայերին վարձավճարով ձեռք է բերել «Թոթենհեմից» 2024 թվականի հունվարին: Ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 6 հանդիպում, որոնցում արդյունավետ չի եղել։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:

Բունդեսլիգայի 23 տուրից հետո «Բավարիան» 53 միավորով երկրորդ տեղում է։