ԱՊԼ-ն հրապարակել է փետրվար ամսվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները

Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է փետրվար ամսվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները։

Մրցանակին հավակնում են հետևյալ մասնագետները՝ Պեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»), Էրիկ տեն Հագ («Մանչեսթեր Յունայթեդ») և Միկել Արտետա («Արսենալ»)։

Այժմ «Լիվերպուլը» 26 տուրից հետո 60 միավորով գլխավորում է Անգլիայի առաջնությունը։ «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղում է՝ մերսիսայդցիներին զիջելով ընդամենը մեկ միավորով: «Արսենալը» 58 միավորով երրորդ տեղում է։