«Նոային» է միացել ֆրանսիացի վինգեր Վիրջիլ Պինսոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա ֆուտբոլիստը կարիերայի մեծ մասն անցկացրել է ֆրանսիական և բուլղարական ակումբներում։
Պինսոնի նախորդ թիմը եղել է ռումինական «Բոտոշանին», որի կազմում նա հանդես էր գալիս 2022 թվականի սեպտեմբերից։
Ռումինիայի ընթացիկ առաջնությունում «Նոայի» թիմի նորեկը մասնակցել է 17 հանդիպման, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։