«Բարսելոնայի» ղեկավարությունը պլանավորում է թիմում պահել հարձակվող Ժոաու Ֆելիշին։
Հիշեցնենք, որ Ֆելիշը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս կատալոնական ակումբում՝ Մադրիդի «Ատլետիկոյից»։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «բլաուգրանաները» գոհ են 24-ամյա պորտուգալացու խաղից և կփորձեն երկարաձգել վարձակալության պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով։
Նշվում է նաեւ, որ «Բարսելոնան» չի ցանկանում գնել ֆուտբոլիստի իրավունքները բարձր արժեքի պատճառով՝ 70-80 միլիոն եվրո։