Թուրինի «Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան չի կարողացել համաձայնության գալ թուրինյան ակումբի ղեկավարության հետ իր աշխատանքային պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ վերջին բանակցություններից հետո կողմերը հեռացել են նոր պայմանագրի ստորագրումից, ինչը պայմանավորված է Կիեզայի վատ խաղային ձևով։
26-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է նոր պայմանագրով բարելավել ֆինանսական պայմանները։ Իտալացին կասկածում է նաև իր ապագան ակումբում «Յուվենտուսի» ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի օրոք, ում հետ նա վստահելի հարաբերություններ չուներ։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կիեզան բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: