Ջուդ Բելինգհեմը առաջադրվել է «Լաուրեուսի լավագույն առաջընթաց» մրցանակին

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը առաջադրվել է «Լաուրեուսի լավագույն առաջընթաց» մրցանակին։

Առաջադրվել են նաև իսպանացի ֆուտբոլիստներ Սալմա Պարալուելոն («Բարսելոնա») և կոլումբիացի Լինդա Կայսեդոն («Ռեալ Մադրիդ»), ամերիկացի թենիսիստուհի Կոկո Գաուֆը, չինացի լողորդ Ցին Հայանգը և շոտլանդացի մարզիկ Ջոշ Քերը։

Ապրիլի 22-ին Մադրիդում տեղի կունենա Laureus World Sports Awards մրցանակաբաշխությունը։