Կևին դե Բրույնեն ցանկանում է կարիերան ավարտել «Մանչեսթեր Սիթիում»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կողմնորոշվել է իր ապագայի հարցում։

Ինչպես հաղորդում է լրագրող Սեմ Լին, բելգիացին դիտարկում է մի տարբերակ, որով կերկարաձգի պայմանագիրը «քաղաքայինների» հետ և կարիերան ավարտի 35 տարեկանում։

Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Այս մրցաշրջանում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։