«Չելսիի» ղեկավարությունը հիասթափված է ուկրաինացի վինգեր Միխայլո Մուդրիկից, ով անցյալ ձմռանը 70 միլիոն եվրոյով գնվեց «Շախտյորից»։
Լոնդոնյան ակումբը դիտարկում է 23-ամյա ֆուտբոլիստի ինչպես վարձակալության, այնպես էլ լիարժեք տրանսֆերի տարբերակը։
Ըստ Fichajes-ի՝ Մուդրիկի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Արսենալը», որը ուկրաինացու համար պայքարում պարտվել էր 2023 թվականի հունվարին։ Ֆուտբոլիստին ձեռք բերելու մեկ այլ թեկնածու «Յուվենտուսն» է:
Պրեմիեր Լիգայի 19 հանդիպումներում Մուդրիկը դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։