Սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, ով մեկնել էր ԱՄՆ՝ մասնակցելու Ինդիան Ուելսի Մասթերսին, ներկա է գտնվել Լիոնել Մեսսիի մասնակցությամբ MLS-ի հանդիպմանը։
Փետրվարի 26-ի գիշերը Լոս Անջելեսում «Լոս Անջելես Գելաքսին» ընդունել էր «Ինտեր Մայամիին»: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Ջոկովիչը տրիբունաներում զրուցում նախկին բասկետբոլիստ և հայրենակից Վլադե Դիվացու հետ: