«Նիսի» պաշտպանը կարող է վերադառնալ «Բարսելոնա»

«Նիսի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն ասել է, որ պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա»։

«Ես շատ բան սովորեցի Ժերար Պիկեյից, Սամուել Ումտիտիից և Կլեման Լենգլետից։ Սա օգուտ տվեց իմ զարգացմանը, քանի որ ես հայտնվեցի ամենաբարձր մակարդակում»,- Տոդիբոյի խոսքերն է մեջբերում Canal Plus-ը:

Ֆուտբոլիստը «Բարսայում» հանդես է եկել 2019-ից 2021 թվականներին։

Ներկա պահին ֆուտբոլիստով հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Լիգա 1-ի այս մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին անցկացրել է 19 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։