Կինսլի Կոմանը վնասվածքից հետո սկսել է մարզվել

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Կինսլի Կոմանը վնասվածքից հետո սկսել է վազքով մարզվել։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 19-րդ տուրի՝ «Աուգսբուրգի» հետ խաղում (3:2), որը տեղի է ունեցել հունվարի 27-ին։ Բժիշկներն ախտորոշել են ձախ ծնկի միջողային կապանի պատռվածք։

Կոմանը, ով վերադարձավ խաղադաշտ, մի քանի շրջան վազեց ակումբի բազայի շուրջը, իսկ հետո լքեց մարզումը:

Այս մրցաշրջանում Կինսլի Կոմանը մասնակցել է 24 հանդիպման, դարձել 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։