Կևին Դե Բրույնեն առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ավելի վաղ մտածում էր ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին, իսկ հետո մոտ 35 տարեկանում կարիերան ավարտելու մասին։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Սեմ Լին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավիճակը կարող է փոխվել այն բանից հետո, երբ կիսապաշտպանը առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։ 32-ամյա Դե Բրույնեն պայմանագիր ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2025 թվականի ամառը, սակայն ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը փորձառու բելգիացու հետ։

Կևինը 7 խաղում դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։