Յուրգեն Կլոպը խոսել է թիմի կիսապաշտպանի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այն մասին, թե ինչպես է իրեն զգում կիսապաշտպան Ռայան Գրավենբերչը, ով վնասվածք էր ստացել «Չելսիի» հետ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում (1։0)։

«Հուսով եմ, որ դա այնքան էլ վատ չէ: Նրան ռենտգեն են արել, կոտրվածք չկա, բայց կապանների հետ ինչ-որ բան է պատահել»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» կայքը։

21-ամյա խաղացողը եզրափակչում պատգարակով լքել է խաղադաշտը՝ բախվելով Մոյսես Կայսեդոյի հետ։

Մրցաշարի եզրափակիչում կարմիրները 1։0 հաշվով հաղթեցին «Չելսիին»։ Վճռորոշ գոլը 118-րդ րոպեին խփեց մերսիսայդցիների պաշտպան Վիրջիլ վան Դեյքը։