Փետրվարի 24-ին կայացավ Լա Լիգայի 26-րդ տուրի հանդիպումը, որում «Բարսելոնան» 4։0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։
Գոլերից մեկը խփել է Ֆրենկի դե Յոնգը։ Ինչպես հայտնում է կատալոնացիների մամուլի ծառայությունը, հոլանդացին խփել է ակումբի պատմության 11000-րդ գոլը։
Այս խաղից հետո «Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է՝ 57 միավորով՝ 5 միավորով զիջելով Մադրիդի «Ռեալին»։