Էդերսոնը դարձավ «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդակիր` դարպասն անառիկ պահելու խաղերով

Փետրվարի 24-ին «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթել է «Բորնմութին» Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի խաղում։

«Մանչեսթեր Սիթիի» դարպասն այս հանդիպմանը պաշտպանեց Էդերսոնը, ով որսաց բոլոր չորս հարվածները դեպի դարպասը:

Բրազիլացու համար սա արդեն 110-րդ անառիկ խաղն է Պրեմիեր Լիգայում, ինչի շնորհիվ նա շրջանցեց Ջո Հարտին ու դարձավ «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդակիրը։

Squawka-ի համաձայն՝ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ ընդամենը յոթ դարպասապահ է մեկ ակումբում ավելի շատ անառիկ պահել դարպասը, քան Էդերսոնը։