«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն վնասվածք է ստացել Ա Սերիայի 26-րդ տուրի՝ «Ֆրոզինոնեի» դեմ խաղում։
28-ամյա ֆրանսիացին, ում համար այս հանդիպումը 200-րդն էր թուրինյան ակումբի համար, առաջին խաղակեսի միջնամասում կաղալով դուրս է եկել խաղադաշտից՝ թիմակից Գլեյսոն Բրեմերի ոտքին պատահական հարվածից հետո։ Ռաբյոյի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Կարլոս Ալկարասը։
Թուրինում «Յուվենտուս» – «Ֆրոզինոնե» խաղն ավարտվեց 3։2 հաշվով։