ԱՊԼ-ի գրանդը ցանկանում է գնել «Բայերի» հարձակվողին

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆասեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա նիգերիացուն հավակնում է «Չելսին»: Գերմանական ակումբը հարձակվողին գնահատում է 40 միլիոն եվրո, սակայն դեռ չի ցանկանում բաժանվել խաղացողից։

Այս մրցաշրջանում Բոնիֆասը Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։