Ստեֆանո Պիոլին համեմատել է Քրիստիան Պուլիշիչի և Սամուել Չուկվուեզեի խաղը

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին նշել է Քրիստիան Պուլիշիչի և Սամուել Չուկվուզեի հիմնական տարբերությունը։ Մասնագետը կարծում է, որ նիգերիացուն պետք է ավելի շատ աշխատի հիմնական կազմում ավելի հաճախ հայտնվելու համար։

«Պուլիշիչը ու Չուկվուզեն նույն ֆուտբոլային որակներն ունեն, նրանք նույն դիրքն են զբաղեցնում։ Բայց այս պահին նրանց տարբերությունն այն է, որ Պուլիշիչը գոլ է խփում, խփում, խփում ու քրտնաջան աշխատում մարզումների ժամանակ։ Նույնը պետք է անի Չուկվուեզեն»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում լրագրող Դանիելե Դե Լոնգոն։

Այս մրցաշրջանում Պուլիշիչը «Միլանի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 8 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում։ Չուկվուզեն անցկացրել է 21 խաղ և կարողացել է խփել երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։