«Լոկոմոտիվը» հաղթեց՝ Նաիր Թիկնիզյանը դուբլի հեղինակ

«Լոկոմոտիվը» ԱՄԷ-ում ընթացող ձմեռային հավաքի ընկերական խաղում կամային հաղթանակ տարավ «Ռոստովի» նկատմամբ։ Խաղը ավարտվեց 3:1 հաշվով։

«Լոկոմոտիվի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ևս մեկ անգամ աչքի ընկավ Ռիֆատ Ժեմալետդինովը։

«Ռոստովի» կազմից աչքի ընկավ Իլյա Վախանիան։