Պյեր-Էմերիկ Օբամեյանգը դարձավ Եվրոպա Լիգայի պատմության լավագույն ռմբարկուն

Հինգշաբթի օրը՝ փետրվարի 22-ին, կայացավ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչ փուլի «Մարսել» – «Շախտյոր» պատասխան հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է ֆրանսիական ակումբի հաղթանակով՝ 3։1 հաշվով։

«Մարսելի» կազմում աչքի ընկավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Սա նրա 31-րդ գոլն էր մրցաշարում։ Դա նրան թույլ տվեց գլխավորել Եվրոպա Լիգայի ռմբարկուների ցուցակը՝ առաջ անցնելով Ռադամել Ֆալկաոյից։

Երրորդ տեղը 26-ականով կիսում են Արից Ադուրիսն ու Ռոմելու Լուկակուն։