Թոմաս Տուխելը դեմ չէր լինի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ով ամռանը կհեռանա թիմից, հետաքրքրված է Անգլիայում աշխատելով։ Գերմանացին դեմ չէր լինի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հայտնում է Kicker-ը։

Նշվում է, որ Տուխելը կցանկանար ընդմիջել «Բավարիայից» հեռանալուց հետո, սակայն պատրաստ է փոխել իր որոշումը, եթե «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հեռացվի աշխատանքից։ Հոլանդացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թոմաս Տուխելին դուր են գալիս «Օլդ Թրաֆորդը», «Մանչեսթեր Յունայթեդի» ավանդույթներն ու ֆինանսական հնարավորությունները։

«Բավարիան» 50 միավորով Բունդեսլիգայի 2-րդ տեղում է: «Մանչեսթեր Յունայթեդը» 44 միավորով 6-րդն է Պրեմիեր լիգայում։