«Ունիոնի» պաշտպանը կարող էր տեղափոխվել իսպանական գրանդ

Մադրիդի «Ռեալը» ցանկանում էր հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել «Ունիոն Բեռլինի» կենտրոնական պաշտպան Դիոգո Լեյտեին։

Diario AS-ի տեղեկություններով՝ «արքայական ակումբը» ցանկացել է հրավիրել 25-ամյա պորտուգալացուն՝ փոխարինելու վնասվածք ունեցող Դավիդ Ալաբային, ով շարքից դուրս է մնացել մինչև մրցաշրջանի ավարտը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լոս Բլանկոսի» հետաքրքրությունը երբեք որոշիչ փուլի չի հասել։ Ի վերջո, «Ռեալի» ղեկավարությունը որոշեց ոչ մեկին չհրավիրել Ալաբային փոխարինելու համար։ Լեյտեն Բունդեսլիգայում իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում պորտուգալական «Բրագայից» տեղափոխվելուց հետո: Դիոգոն Գերմանիայի այս առաջնությունում անցկացրել է 21 հանդիպում։