Պաուլո Դիբալան պատմել է, թե ինչ է սովորել Կրիշտիանու Ռոնալդուից

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է «Յուվենտուսում» Կրիշտիանու Ռոնալդուի կողքին խաղալու մասին։

«Ռոնալդուի հետ խաղալն ինձ համար հրաշալի էր: Դա հնարավորություն էր նրանից սովորելու նվիրվածություն և, առաջին հերթին, հաղթելու և կատարելագործվելու մշտական ​​ցանկություն: Ես չեմ զարմանում, որ Սաուդյան Արաբիայում ամեն ինչ լավ է ընթանում Կրիշտիանուի համար։

Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա նրա հետ խաղալն իմ մանկության երազանքն էր։ Նա ոգեշնչման աղբյուր է»,- Դիբալայի խոսքերն է մեջբերում Al Araby-ն։ Նշենք, որ 2022 թվականի վերջին Պաուլո Դիբալան Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն։