Oրելիեն Չուամենի․ ««Ռեալը» աշխարհի ամենամեծ ակումբն է»

Մադրիդի «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Oրելիեն Չուամենին կիսվել է մադրիդյան ակումբում խաղալուց իր հույզերով, ինչպես նաև խոսել է իր առաջին մրցաշրջանի մասին:

««Ռեալը» աշխարհի ամենամեծ ակումբն է։ Ակնկալիքները միշտ մեծ կլինեն, և դուք պետք է արդարացնեք դրանք։ Ուր էլ որ գնաս, զգում ես այն ակնկալիքները, որոնք շրջապատում են ակումբը: Այս մարզաշապիկը կրելն ինձ համար երազանք է:

Ես շատ բան սովորեցի իմ առաջին մրցաշրջանում: Եղել են և՛ հիանալի պահեր, և՛ դժվար: Բայց սա մարդու, ֆուտբոլիստի պատմություն է»,- Չուամենիի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։