Փետրվարի 21-ին «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Նապոլիի» հետ (1:1) Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի արտագնա խաղում։
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն իր 81-րդ հանդիպումն է անցկացրել կատալոնացիների կազմում Չեմպիոնների Լիգայում՝ առաջ անցնելով ակումբի նախկին պաշտպան Դանի Ալվեսից (80):
Ըստ Opta-ի՝ Տեր Շտեգենը «Բարսելոնայի» պատմության մեջ երկրորդ տեղն է զբաղեցրել արտասահմանցի խաղացողների շրջանում Չեմպիոնների Լիգայում ելույթների քանակով: Իսպանացի ֆուտբոլիստներից բացի Լիոնել Մեսսին է ավելի հաճախ հանդես եկել Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» կազմում (149):