«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակը՝ նշելով թիմի հավակնությունները:
Հիշեցնենք, որ Սուարեսը «Ինտերին» է միացել այս ձմռանը:
«Չկա ավելի լավ հավակնություն և ցանկություն, քան գալ մի թիմ, որն իր առաջին տիտղոսը նվաճեց հենց անցյալ տարի և փորձի հաղթել ՄԼՍ-ում…
Սա ցանկություն է, մարտահրավեր, որը ես և ողջ թիմը պետք է կարողանանք իրականացնել։ Այս տիտղոսը նվաճել ակումբային մակարդակով, ինչը շատ կարևոր կլինի ՄԼՍ-ում»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։