Ռոբերտ Լևանդովսկին դարձավ «Բարսելոնայի» ամենատարեց ռմբարկուն

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գերազանցել է Լիոնել Մեսսիի ռեկորդը։ Լեհը դարձավ կատալոնացիների ամենատարեց ռմբարկուն Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում։

Հարձակվողը գոլի հեղինակ է դարձել «Նապոլիի» դեմ 1/8 եզրափակիչ խաղում (1:1): Լևանդովսկին դա արեց 35 տարեկան 184 օրականում՝ գերազանցելով Լիոնել Մեսսիի ռեկորդը։ «Բարսելոնայի» նախկին ավագը աչքի է ընկել 2021 թվականի մարտին՝ 33 տարեկան 259 օրական հասակում։

Այս մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին մասնակցել է 34 հանդիպման, դարձել 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։