Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի Ջուդ Բելինգհեմին

Մադրիդի «Ռեալը» սկսել է աշխատել թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հետ գործող համաձայնագրի վերանայման ուղղությամբ, հայտնում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնթը X սոցիալական ցանցում։

Աղբյուրի համաձայն՝ դա կապված է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի հնարավոր տրանսֆերի հետ, ով կարող է դառնալ Կառլո Անչելոտտիի թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական թիմը Մբապպեի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։

Ջուդ Բելինգհեմը «Ռեալում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 29 հանդիպումներում 20-ամյա անգլիացին դարձել է 20 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։