«Նապոլիի» և «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Պեպե Ռեյնան համեմատել է թիմի եզրային խաղացողներ Խվիչու Կվարացխելիային և Լամին Յամալին պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուի հետ։
Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Նապոլին» կհյուրընկալվի «Բարսելոնային»։
«Նրանք երկուսն էլ սիրում են ուղղահայաց խաղալ, նրանք չեն վախենում մեկ-մեկ մենամարտերից, կարող են շրջանցել մրցակիցներին ու հնարավորություններ ստեղծել։ Նրանք տարբերություն են դնում, և հիմա, երբ մենք կորցնում ենք մենամարտի համը, ինձ հիշեցնում են Ֆիգուին։
Կվարացխելիան 23 տարեկան է և ֆիզիկապես ավելի ուժեղ, իսկ Յամալը 16 տարեկան է։ Նա կդառնա չեմպիոն, բայց ժամանակ է պետք, նույնիսկ եթե նա այժմ այն խաղացողն է, ով խաղադաշտում ամենամեծ տարբերությունն է անում «Բարսելոնայի» խաղացողների մեջ»,- Ռեյնայի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։