Մոհամեդ Սալահը ապաքինվելուց ընդամենը օրեր անց կրկին վնասվածք է ստացել

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ապաքինվելուց ընդամենը օրեր անց կրկին վնասվածք է ստացել։ Այս տեղեկությունը հաստատել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

«Ինչ վերաբերում է Սալահին, ապա մենք վերահսկելու ենք ամենօրյա դինամիկան։ Նա անհանգստություն է զգում ազդրի հետևի մասում: Այստեղ ոչ մի սարսափելի բան չկա, բայց մենք պետք է տեսնենք»,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ։

Աֆրիկայի գավաթում ստացած վնասվածքից հետո Սալահը խաղադաշտ է վերադարձել Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի՝ «Բրենթֆորդի» հետ հանդիպման ընդմիջումից առաջ (4:1), որտեղ դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ, բայց հետո կրկին շարքից դուրս է մնացել։