Կիլիան Մբապպեին նկատել են Բարսելոնայի օդանավակայանում

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հանգստյան օրերն անցկացրել է Բարսելոնայում։ Այս մասին հայտնում է Diario SPORT-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Երբ ֆուտբոլիստը ժամանել է օդանավակայան՝ Ֆրանսիա վերադառնալու համար, նրան բռնել են երկրպագուները։ Մբապպեն անտեսել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի վերաբերյալ հարցերը՝ լուռ ինքնագրեր ստորագրելով և լուսանկարվելով հետաքրքրվողների հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա Կիլիան Մբապպեն համաձայնեցնում է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի վերջնական մանրամասները։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։