Հանս-Դիտեր Ֆլիկը բանակցություններ չի վարում «Բավարիայի» հետ և կնախընտրեր գլխավորել «Բարսելոնան»

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը չի շփվել մյունխենյան ակումբի հետ հնարավոր վերադարձի հետ կապված, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ 58-ամյա գերմանացի մասնագետը ցանկանում է աշխատել «Բարսելոնայում», որը, ըստ լուրերի, հետաքրքրված է նրա թեկնածությունով։

«Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Չավին ավելի վաղ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։