Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Ինտերի» հետ առաջին խաղում (0։1)։
Հարձակվողը խաղի 78-րդ րոպեին վնասվածքի պատճառով ստիպված է եղել լքել խաղադաշտը։ Ինչպես հայտնում է Atlético-ն, ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է միջին ծանրության կոճի սալջարդ։
Այս մրցաշրջանում 32-ամյա Գրիզմանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։