Սիմոնե Ինձագի․ «Մենք ֆավորիտ չենք «Ատլետիկոյի» դեմ խաղում»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջիկա հանդիպումը։

«Մենք ֆավորիտ չենք: «Ատլետիկոն» այս մրցաշրջանում շատ լավ խաղեր է անցկացրել:

Սա հիանալի հանդիպում կլինի երկու թիմերի միջև, որոնք ձգտում են գերիշխել խաղադաշտում: Սա շատ բարդ հանդիպում է լինելու։ Իմ տղաները դա գիտեն»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: