Յոզուա Կիմիխը որոշել է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը որոշել է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ թիմի որոշ անդամների հետ հարաբերությունների վատթարացումից հետո կիսապաշտպանը չի ցանկանում մնալ «Բավարիայում»։ Նա կարծում է, որ մարզչական շտաբի անդամները դադարել են հարգել իրեն։

Կիմմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Այս մրցաշրջանում Կիմիխը «Բավարիայի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։