Իտալացի լրագրող․ «Այս պահին Խվիչա Կվարացխելիան «Բարսելոնայի» մակարդակի ֆուտբոլիստ չէ»

Իտալական Tuttosport հրատարակության լրագրող Մասիմո Ֆրանկին հայտնել է, թե ինչ է մտածում «Նապոլիի» եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ապագայի մասին։

Լրատվամիջոցները գրում էին, որ «Բարսելոնան» պատրաստվում էր Կվարացխելիային պայմանագիր կնքել 2024 թվականի ամռանը։

«Կվարացխելիայի նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին տեղեկատվությունը հերթական բամբասանքն է։ Անհետաքրքիր, անօգուտ և անարդյունավետ է հետապնդել յուրաքանչյուր նման նորություն, եթե այն չհաստատվի, քանի որ ամեն օր հազարավոր տրանսֆերային խոսակցություններ են հայտնվում։

Կվարացխելիան ցուցադրեց իր հսկայական տաղանդը նախորդ մրցաշրջանում՝ Ա Սերիայում խփելով 12 գոլ և 13 գոլային փոխանցում՝ նվաճելով պատմական տիտղոս: Իհարկե, նա կարող է խաղալ այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին «Բարսելոնան» է, բայց իր լավագույն մարզավիճակում։ Այս պահին Խվիչան «Բարսելոնայի» մակարդակի ֆուտբոլիստ չէ»,- Ֆրանկիի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։