Դիեգո Սիմեոնե․ «Այս պահին «Ինտերը» Եվրոպայի չորս կամ հինգ լավագույն թիմերից մեկն է»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջիկա հանդիպումը «Ինտերի» դեմ։

«Այս պահին «Ինտերը» Եվրոպայի չորս կամ հինգ լավագույն թիմերից մեկն է: Այս ակումբի ելույթը առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում ինքնին խոսում է։

Վերջին տարիներին «Ինտերն» էլ ավելի վստահ է դարձել։ Ինձ շատ է դուր գալիս նրանց ցուցադրած ֆուտբոլը»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը։