Հարի Քեյնը ամռանը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա

«Չելսին» մտադիր է առաջիկա ամռանը ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին, հայտնում է Football.London-ը։

Աղբյուրի համաձայն, անգլիացի հարձակվողի` մյունխենյան ակումբից հեռանալու շանսերը կմեծանան, եթե թիմին չհաջողվի նվաճել ոչ մի գավաթ:

Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել «Թոթենհեմից» 2023 թվականի օգոստոսին 95 միլիոն եվրոյի դիմաց: Մյունխենյան թիմի կազմում անգլիացին անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 29 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը 30-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 110 մլն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։