Տոնի Կրոսը «Ռեալի» կազմում 450-րդ հանդիպումն անցկացրեց

Կիրակի օրը՝ փետրվարի 18-ին, կայացավ Լա լիգայի 25-րդ տուրի հանդիպումը, որում «Ռայո Վալյեկանոն» ոչ-ոքի խաղաց «Ռեալի» հետ (1:1):

34-ամյա կիսապաշտպանի համար այս հանդիպումը 450-րդն էր «Ռեալի» կազմում։ Այս խաղերում նա տարել է 291 հաղթանակ և խփել 28 գոլ։

Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։ Այս ընթացքում գերմանացի ֆուտբոլիստը նվաճել է 21 գավաթ, այդ թվում՝ չորս Չեմպիոնների Լիգա և երեք Լա Լիգա: