70-ամյա մասնագետը կգլխավորի «Մարսելը»

Կոտ դ’Իվուարի հավաքականի նախկին մարզիչ Ժան Լուի Գասեթը կարող է գլխավորել «Մարսելը», հայտնում է FootMercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ 70-ամյա մասնագետը այդ պաշտոնի համար առաջնահերթ թեկնածու է։ Սպասվում է, որ նա թիմի հետ պայմանագիր կկնքի մինչև մրցաշրջանի ավարտը։

Գասեն նախկինում աշխատել է «Մոնպելյեի», «Կաենի», «Սենտ Էտյենի» և «Բորդոյի» գլխավոր մարզիչ։ Նա հունվարին լքել է Կոտ դ’Իվուարի հավաքականը։

Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Մարսելը» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին, ով թիմը գլխավորում է անցյալ տարվա սեպտեմբերից։ 22 տուրից հետո «Մարսելը» 30 միավորով զբաղեցնում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: