«Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպումներին ամենաշատն են այցելում Պրեմիեր Լիգայում

«Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպումներին Անգլիայի առաջնությունում այս մրցաշրջանում ամենաշատն են այցելում։

Մանկունյանցիների հանդիպումներին միջինում 56 հազար մարդ է հաճախում։ Այս ցուցանիշով լավագույն եռյակում են նաև «Թոթենհեմը» (48 հազար) և «Արսենալը» (46 հազար): Հաջորդում են «Նյուքասլը» (45,7 հազար), «Լիվերպուլը» (45,4 հազար), «Մանչեսթեր Սիթին» (40 հազար) և «Չելսին» (37 հազար):

Հիշեցնենք, որ 24 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակած 41 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Լիվերպուլը» առաջատարն է՝ մանկունիանցիներին գերազանցելով 16 միավորով։