Հայտնի է, թե որ խաղահամարով հանդես կգա Կիլիան Մբապպեն «Ռեալում»

Ամեն ինչ գնում է նրան, որ առաջիկա ամառ Կիլիան Մբապպեն կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող։

Ինչպես հայտնում է Goal պորտալը՝ հղում անելով Mundo Deportivo-ին, աստղային ֆրանսիացին ցանկություն չի հայտնել վերցնելու 7 համարը, որի ներքո հանդես է գալիս ՊՍԺ-ում։ Կիլիանը կարող է վերցնել լեգենդար «յոթը» միայն այն դեպքում, եթե Վինիսիուսը հեռանա կամ բրազիլացին ցանկանա փոխել իր համարը։

Ամենայն հավանականությամբ, Մբապպեն «Ռեալում» կվերցնի 10 համարը, որը հավանաբար բաց կթողնի ամռանը, քանի որ Լուկա Մոդրիչը դժվար թե երկարաձգի պայմանագիրը մադրիդյան հսկայի հետ։ Հարկ է նշել, որ Մբապպեն այժմ հանդես է գալիս Ֆրանսիայի հավաքականում տասներորդ համարի դիրքում։