Պեպ Գվարդիոլա․ «Մենք անհավանական երկրորդ խաղակես անցկացրինք»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի խաղում «Չելսիի» հետ ոչ-ոքին (1:1)։

«Մենք գիտեինք, որ «Չելսիի» դեմ հանդիպումը մարտահրավեր է լինելու: Լավ խաղ էր: Մենք անհավանական երկրորդ խաղակես անցկացրինք։

Ընդ որում, առաջին խաղակեսը մեր մակարդակին չէր։ «Չելսիի» մակարդակի թիմերի հետ մրցելու համար պետք է խաղալ ամբողջ 90 րոպե, ոչ թե մեկ խաղակես»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։