«Միլանը» պատրաստ է վաճառել Ռաֆայել Լեաուին

«Միլանը» պատրաստ է վաճառել թիմի հարձակվող Ռաֆայել Լեաուին, եթե նրա համար առաջարկեն ավելի քան 100 միլիոն եվրո, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան թիմի ղեկավարությունը չի ցանկանում բաժանվել պորտուգալացուց, սակայն պատրաստ է մտածել նրան որոշակի գումարով վաճառելու մասին։ Բացի այդ, Լեաուի փոխհատուցման գումարը կազմում է 175 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստով հետաքրքրված է ՊՍԺ-ն։

Այս մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։