LA LIGA. «Ռեալը» չկարողացավ հաղթել «Ռայո Վալյեկանոյին» (VIDEO)

Լա Լիգայի 25-րդ տուրում «Ռեալը» արտագնա խաղում մրցեց «Ռայո Վալյեկանոյի» դեմ։

Կառլո Անչելոտտիի սաները արտագնա խաղում ոչ-ոքի խաղացին։

Հանդիպման հենց սկզբում «Ռեալը» բացեց խաղի հաշիվը։ 3-րդ րոպեին աչքի ընկավ Խոսելուն։ Առաջին կեսի միջնամասում «Ռայոն» հավասարեցրեց խաղի հաշիվը Ռաուլ դե Տոմասի դիպուկ իրացրած 11 մետրանոցից հետո։

Այս խաղից հետո «Ռեալը» առաջինն է 62 միավորով, իսկ «Ռայոն»՝ 14-րդը 22 միավորով։