«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նեյմարը, ով այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալում», իր սոցցանցում լուսանկար է հրապարակել կատալոնական ակումբի նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչի հետ, ով այս ձմռանը տեղափոխվել է «Ալ-Շաբաբ»։
«Ի՜նչ ուրախություն է քեզ հանդիպելը, եղբայր։ Երբեք բաց մի թողեք նման հաջողակ հնարավորությունը: Եկեք միասին վայելենք մեր նոր ֆուտբոլային տունը»։ – գրել է Նեյմարն իր սոցցանցում։

Հիշեցնենք, որ Նեյմարն ու Ռակիտիչը միասին խաղացել են «Բարսելոնայում» 2014-ից 2017 թվականներին։ Այս ընթացքում նրանք երկու անգամ հաղթեցին Իսպանիայի առաջնությունը, երեք անգամ նվաճեցին Իսպանիայի գավաթը, մեկ անգամ էլ նվաճեցին Չեմպիոնների Լիգայի գավաթը։
Այս մրցաշրջանում Ռակիտիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։