«Բայերը» կրկնեց «Բավարիայի» 32-խաղյա անպարտելիության շարքը

Լևերկուզենի «Բայերը», հաղթելով «Հայդենհայմի» հետ Բունդեսլիգայի 22-րդ տուրի վերջին խաղում (1։2), կրկնեց «Բավարիայի» ձեռքբերումը 2019-2020 թվականներին, երբ մյունխենյան ակումբը բոլոր մրցաշարերում 32 խաղում անընդմեջ չպարտվեց։ Այս մասին Opta Sport-ը հայտնում է X սոցիալական ցանցում։

Այս մրցաշրջանում «Բայերը» տարավ 28 հաղթանակ և չորս անգամ ոչ-ոքի խաղաց՝ առանց մեկ պարտության։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 22 տուրից հետո «դեղագործները» վաստակել են 58 միավոր և այս պահին զբաղեցնում են առաջին հորիզոնականը։

Բունդեսլիգայի հաջորդ տուրում Խաբի Ալոնսոյի թիմը կմրցի «Մայնցի» հետ։ Խաղը կկայանա փետրվարի 23-ին։